4143 դիտում
16:48 28-05-2018
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Հայաստան կգա աշնանը. Ժան-Իվ Լը Դրիանը այցը կարևոր է որակում երկկողմ հարաբերությունների համար
Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին ՝ օգնելով կառուցել իր ժողովրդավարությունը: Այս մասին նշեց Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը մայիսի 28-ին Երևանում կայացած ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Իմ Հայաստան գալու ժամկետը պատահական չէ ընտրված, ժամանել եմ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության օրը: Մի բան, որ վկայում է, թե ինչպիսի լայն փոխհարաբերություններ ունի Ֆրանսիան Հայաստանի հետ: Ես շատ զգացված եմ ու հուզված այսօր առավոտյան իմ մի քանի այցելությունների կապակցությամբ: Այսօր եղել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, ինչպես նաև՝ Մուսալեռում, որտեղ բացվեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանն՝ ի հիշատակ Ֆրանսիայի նավատորմի, դա պատմական դրվագ է Հայաստանի պատմության համար: Նավաստիների մի մեծ մասը կարողացել է օգնության հասնել հայերին այդ դժվար պահին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ժան-Իվ Լը Դրիանը:
Նկատի ունենալով հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումները՝ նախարարը նշեց, որ Հայաստանն իր պատմության շրջադարձային կետում է:
«Ուզում եմ ողջունել պատասխանատվության, երկխոսության ոգին, որ դրսևորեցին քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը, ինչը թույլ տվեց ընտրել նոր վարչապետ մայիսի 8-ին: Շատ ուրախ եմ, որ առաջին բարձր մակարդակի քաղաքական պատասխանատու անձն եմ, ով այցելում է Հայաստան ու նոր ղեկավարների հետ է հանդիպում: Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին ՝ օգնելով կառուցել իր ժողովրդավարությունը: Մենք հին կապերով ենք կապված, դրանք զարգացել են, բայց մեր կարծիքով դրանք անբավարար են քաղաքական երկխոսության համեմատ: Մենք պատրաստակամ ենք զորաշարժի ենթարկել մեր ուժերը: Մենք միջկառավարական համաձայնագիր ստորագրեցինք, որը պետք է զարգացնի մեր համագործակցությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության հետ»,-ասաց նա:
Ժան-Իվ Լը Դրիանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կգա աշնանը: Նա ընդգծեց, որ նախագահի այցը երկու երկրների համար կարևոր իրադարձություն է: Ժան-Իվ Լը Դրիանը կարևոր իրադարձություն համարեց Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի շրջանակում տարբեր երկրներից մեծ թվով պատվիրակություններ են ժամանելու Երևան:
«ՀՀ արտգործնախարարի հետ մենք քննարկեցինք Հայաստանի և ԵՄ-ի միջև փոխհարաբերությունները: Պետք է ասեմ, որ Ֆրանսիան ակտիվ ներգրավված է այս գործում, ստորագրված համաձայնագիրը լիովին ներդրված է Հայաստանի մյուս միջազգային հանձնառությունների մեջ»,-հավելեց նախարարը:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը մայիսի 28-ին այցելել է Հայաստան: Ֆրանսիայի արտգործնախարարն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետև մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանի բացմանը:
Նմանատիպ նյութեր
1775 դիտում
15:26 04-09-2021
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին
1939 դիտում
16:55 07-12-2018
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը երկրի իրադրության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա հաջորդ շաբաթվա սկզբին
Այս բաժնից
841 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
952 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
682 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին