211652_close_icon
views-count8633 դիտում article-date 19:02 27-05-2018

Ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրը նշվել է նաև մայրաքաղաքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը միության վարչության անդամների հետ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ, ներկա է գտնվել ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Գևորգ Չավուշի արձանին դրվել է ծաղկեպսակ և խոնարհվել են ծաղիկներ:

Նմանատիպ նյութեր