211652_close_icon
views-count36213 դիտում article-date 20:22 24-05-2018

Սա իմ անվան հետ կապված հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձն է. Միհրան Պողոսյանը հանդես է եկել հայտարարությամբ

Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/23/1096723/]միջադեպի [/url]առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել իմ օգնական Ա. Իսոյանին։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իրավապահ մարմինների այս քայլը բացարձակապես չի տեղավորվում իշխանությունների հայտարարած բացառապես արդարության առաջնահերթության սկզբունքով առաջնորդվելու և «վենդետաները» բացառելու տրամաբանության մեջ։ Նախ՝ գործով ենթադրյալ կասկածյալի մեղավորությունը հիմնավորող առկա ապացույցները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ կալանավորման որոշում կայացնելու համար։ Ըստ էության, առաջադրված մեղադրանքն ապացուցող և ոչ մի փաստ ներկայացված չէ։ Ավելին` առերեսման ընթացքում որպես վկա հանդես եկող քաղաքացին հայտնել է, որ չի ճանաչում Ա. Իսոյանին։ Իսկ սույն գործով որպես տուժող ճանաչված քաղաքացին հայտնել էր, թե իբր Ա. Իսոյանը մահակով հարվածներ է հասցրել իրեն։ Սակայն, երբ փաստաբանի պահանջով ուսումնասիրվել են համապատասխան վիճահարույց տեսանյութերը, ապացուցվել է ճիշտ հակառակը՝ սուտ մատնության փաստը։ Մեղադրող կողմն ընդունել է այս իրողությունը։ Երկրորդ՝ համոզիչ ապացույցների բացակայության պարագայում կալանավորման որոշման հապճեպությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Ավելին՝ նման գործելաոճը բնորոշ է հենց «վենդետայի սկզբունքով» առաջնորդվելու տրամաբանությանը։ Երրորդ՝ եթե իմ օգնականը, այնուհանդերձ, որևէ կերպ մասնակից է եղել տվյալ միջադեպին, միևնույն է նրան կալանավորելու որոշումը հակասում է նախադեպային իրավունքի դրույթներին։ Նմանատիպ զանցանքների պարագայում մինչ այս կալանավորում չի կիրառվել։ Այս ամենը հանրագումարի բերելով՝ արձանագրում ենք, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ։ Իրավապահ մարմինները օրինականությունը ամրապնդելու փոխարեն բռնել են նոր իշխանություններին հաճոյանալու ակնհայտ գործելաոճ։ Սա իմ անվան հետ կապված հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձն է։ Ցավում եմ որ «Հանդուրժողականության մթնոլորտում, առանց վենդետաների Նոր Հայաստան կառուցելու» իշխանությունների հայտարարությունները իրականում հենց վենդետաների դրսևորում են ստանում։ Ես ուշի ուշով հետևելու եմ այս գործի ամբողջ ընթացքին՝ հետամուտ լինելով օրենքի այլ ոչ թե քաղաքական պատվերների իրականացմանը։ Իսկ համապատասխան մարմիններին մեկ անգամ ևս կոչ եմ անում դրսևորել անաչառություն և անկողմնակալություն։ Չգնա՛լ իշխանություններին ամեն գնով հաճոյանալու և «վենդետաների» ճանապարհով՝ զերծ մնալով շահարկումներից և կրքերը բորբոքելու սին փորձերից։ [b]ԱԺ պատգամավոր, արդարադատությանգեներալ-մայորՄիհրանՊողոսյան[/b]

Նմանատիպ նյութեր