2188 դիտում
11:52 23-05-2018
Գնահատվում են սելավատարի խցանման հետևանքով Լեռնագոգին հասցված վնասները. ՏԶՆ
Մայիսի 21-ին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում հորդառատ անձրևի պատճառով խցանվել էր սելավատարը, ինչի հետևանքով ջրալցվել էին գյուղի փողոցներն ու տները՝ արդյունքում մեծ վնաս հասցնելով բնակարանային և գյուղացիական տնտեսությանը: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից։
Իրավիճակին տեղում ծանոթանալու և պատճառված վնասները գնահատելու համար նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով վարչական վերահսկողության բաժնի պետ Արթուր Երիցյանը այցելել է Լեռնագոգ համայնք:
Մարզպետարանի, համայանքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և տուժած բնակիչների հետ համատեղ կատարվում են ուսումնասիրություններ գյուղատնտեսության և շենք-շինությունների կրած վնասները հաշվարկելու և օպերատիվ լուծումներ գտնելու համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
553 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
997 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
865 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը