2806 դիտում
15:51 21-05-2018
Պրոբացիայի շահառուները մասնակցել են «Առողջ ապրելակերպ» թեմայով դասընթացի
Պրոբացիայի շահառուներին մայիսի 18-ին հավաստագրեր են հանձնվել «Առողջ ապրելակերպ» դասընթացի 1-ին փուլն ավարտելու կապակցությամբ: Դասընթացն իրականացվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի հրամանի համաձայն՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Պրոբացիայի շահառուներին ավարտական հավաստագրերը հանձնել են ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Եռամսյա ուսուցման ընթացքում շահառուները ծանոթացել են հիվանդությունների ժամանակ կանխարգելիչ միջոցառումների, հիգիենայի, վնասակար սովորությունների, ռացիոնալ սնուցման սկզբունքների վերաբերյալ տեղեկատվությանը:
Նշենք, որ Նախարարի հրամանով հաստատված «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Առողջ ապրելակերպ», «Համակարգչային հմտություններ» դասընթացները մեկնարկել են փետրվարի 1-ից և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում եռամսյա ծրագրով անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում:
Նմանատիպ նյութեր
22332 դիտում
23:37 03-04-2017
Ինչպես ապրել առողջ և վարել առողջ ապրելակերպ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. EXCLUSIVE.am
4410 դիտում
20:34 19-05-2015
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ԵՊԲՀ Ուսխորհուրդը առողջ ապրելակերպ են քարոզում
Այս բաժնից
1375 դիտում
13:53 07-02-2025
Սպասվում է թույլ ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա
547 դիտում
12:39 07-02-2025
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Թբիլիսիում