ՀՀ նորանշանակ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանն իմ լավագույն ուսուցիչներից մեկն է եղել. News.am
Ցանկություններս մեծ են, պետք է փորձեմ ամեն ինչ անել՝ ի բարօրություն հասարակական կարգի ապահովման եւ հանցավորության դեմ տարվող պայքարի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նորանշանակ փոխոստիկանապետ Արման Սարգսյանը:
Արման Սարգսյանը նախկինում զբաղեցնում էր քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Նա ոստիկանապետի առաջին տեղակալ է նշանակվել Հունան Պողոսյանի փոխարեն: Վերջինս հրաժարական էր ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի հրաժարականից անմիջապես հետո:
Հարցին, թե ինչ ժառանգություն է ստացել Հունան Պողոսյանից, Արման Սարգսյանը պատասխանեց. «Հունան Պողոսյանը շատ լավ ժառանգություն է ինձ թողել, իմ լավագույն ուսուցիչներից մեկն է եղել ու ոչ միայն իմ: Աշխատանքի բերումով նախկինում աշխատել եմ նրա ենթակայությամբ, շատ բան եմ սովորել նրանից եւ ոչ միայն ես: Հպարտ եմ, որ նման կարգի պրոֆեսիոնալի ենթակա եմ եղել», նշել է Արման Սարգսյանը:
Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/452162.html]սկզբնաղբյուրում[/url]