Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերը հայտարարել է, որ Գերմանիան կպատասխանի ԱՄՆ-ի սպառնալիքներին, եթե վերջինս վերանայի «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցները։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Նա նշել է, որ գազատարի բացակայությունը չի օգնի ամերիկյան գազի ներմուծմանը։
««Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելը չի երաշխավորում հեղուկ գազի վաճառքի աճ»,-պարզաբանել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ին սատարելուց։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սանդրա Օուդքիրքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է վերանայել նախագծի դեմ պատժամիջոցները։