211652_close_icon
views-count3227 դիտում article-date 15:39 15-07-2019

Տաթևիկ Ռևազյանն արձագանքել է իր հասցեին հնչեցրած ԱԺ պատգամավորի «սիրուն աղջիկ» արտահայտությանը

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իրեն ուղղված «սիրուն աղջիկ» արտահայտությունից չի վիրավորվել: «[url=https://armenpress.am/arm/news/981701.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ այդ արտահայտության վրա մի քիչ ծիծաղել է: «Գիտեք, ես կարևոր եմ համարում այն, որ Հայաստանում փոփոխություններ լինեն: Սովորենք, որ պաշտոնյան անպայման չէ լինի շատ մեծահասակ մարդ, փորով, քաչալ, չգիտեմ… կոռումպացված: Այսինքն՝ մի քիչ սկսենք սովորել նոր կերպարին: Ես որևէ չափանիշներին չէի համապատասխանում մինչեւ քաղավիացիա ընդունվելը, որովհետեւ ես այդ անձնավորությունը չէի, ու շատերը շատ դժվար են դա ընդունում»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը: Նա նշեց, որ մեծ տարբերություն է զգում Հայաստանում եւ դրսում քննարկումների միջեւ: «Երբ ես գնում եմ, միջազգային տարբեր կառույցների ղեկավարների հետ շփվում եմ, լրիվ հակառակ պատկերն է: Ընդհանրապես չեն խոսում գեղեցկության մասին, որովհետեւ դա պրոֆեսիոնալ չի: Իրենք թույլ չեն տա նման բան»,-հավելեց նա: Հունիսի 23-ին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում Մարուքյանն անդրադարձել էր Վրաստանում ստեղծված իրավիճակին ու կառավարությանն առաջարկել էր ավելացնել Գյումրիից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ չվերթների քանակը։ «Կոչ եմ անում Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ շատ գեղեցիկ աղջկան և մեր փայլուն աշխատող կառավարությանը, որ այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն և այս խնդիրը կարգավորեն։ Մենք ուղղակի այս հնարավորությունը չպետք է բաց թողենք», - նշել էր Մարուքյանը։

Նմանատիպ նյութեր