211652_close_icon
views-count4364 դիտում article-date 18:17 16-05-2018

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից և ունի զարգացման մեծ ներուժ: Տիկին Չունը իր հերթին նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսը շահագրգռված է Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր