15586 դիտում
14:09 12-05-2018
Սեղմ ժամկետներում կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները. Դավիթ Տոնոյան
Սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտպանության նախարարության և բանակի բարձրագույն սպայական կազմին պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացնելու ժամանակ նշել է Դավիթ Տոնոյանը:
Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար ու ավելացրել, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգերահարազատ միջավայր՝ պաշտպանության նախարարություն:
Նորանշանակ նախարարը նշել է, որ սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները:
«Վստահեցնում եմ, որ ԶՈՒ-երի մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում Ձեզ համար ստեղծելու է բարենպաստ պայմաններ՝ հաջող բանակցություններ վարելու համար, և եթե անհրաժեշտ է, նաև ուժի դիրքերից»,- նշել է նախարարը:
Նմանատիպ նյութեր
1350 դիտում
15:23 12-03-2015
Պլանային աշխատանքները Նոր Նորքում և Արարատում ավելի սեղմ ժամկետներում կկատարվեն. «Երևան Ջուր» ՓԲԸ
Այս բաժնից
943 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան