1350 դիտում
15:23 12-03-2015
Պլանային աշխատանքները Նոր Նորքում և Արարատում ավելի սեղմ ժամկետներում կկատարվեն. «Երևան Ջուր» ՓԲԸ
Ի լրումն ս.թ. մարտի 11-ի մամուլի հաղորդագրության՝ «Երևան Ջուր» ՓԲԸ տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների ճիշտ կազմակերպման արդյունքում հնարավոր է դարձել նախօրոք հայտարարված Նոր Նորք վարչական շրջանում և Արարատի մարզում մարտի 13-ին ջրամատակարարման ընդհատման ժամկետները նվազեցնել:
Այսպես, ժամը 9.00-24.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 5-րդ, 8-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը, իսկ ժամը 10.00-23.00 կդադարեցվի Արարատի մարզի` Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ
Նմանատիպ նյութեր
1174 դիտում
20:31 08-06-2024
Խաշթառակի կամրջի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն սեղմ ժամկետներում․ Փաշինյան (տեսանյութ)
15583 դիտում
14:09 12-05-2018
Սեղմ ժամկետներում կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները. Դավիթ Տոնոյան