211652_close_icon
views-count70202 դիտում article-date 22:03 19-12-2017

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi-ն ու 3110-ը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi մակնիշի 34 RՏ 778 համարանիշի և ГАЗ 3110 մակնիշի 35 FP 493 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2 սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Քոչարյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ Գեղամ Գրիգորյանն ու Գեղամ Հարությունյանը, որպեսզի ՃՈ հետաքննիչ Հարութ Մարգարյանը դեպքի վայրի տեղազննություն կատարի: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է , որ հարվածի հետևանքով 3110-ի գազաբալոնը պոկվել և մոտ 30 մետր շպրտվել է, իսկ Mitsubishi-ն ձորը չի գլորվել՝ շնորհիվ ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշների: Հակառակ դեպքում, եթե երկաթբետոնե արգելապատնեշներ չլինեին, հնարավոր է, որ Mitsubishi-ն հայտնվեր ձորում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր