ԿԳ նախարարի պաշտոնում դիտարկվում է ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը. «168 ժամ»
«168 Ժամ» թերթը գրել է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում կրթության և գիտության նախարարի պաշտոնն առաջարկվել է ԿԳՆ նախկին նախարար, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, սակայն «Քաղաքացիական պայմանագրի» երիտասարդները դեմ են եղել, և այժմ ԿԳ նախարարի պաշտոնում դիտարկվում է ՔՊ վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։
Աշոտ Բլեյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ իր հետ քննարկվել է ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու հարցը։ «Ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ խոսել»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]