211652_close_icon
views-count2448 դիտում article-date 16:48 09-05-2018

Ընդամենը 4 մարդ իրենց ախորժակը բավարարելուն միտված կոչեր են անում. ՇՊՀ ռեկտորի հայտարարությունը

Այս օրերի լոկալ, իրենց ախորժակը բավարարելուն միտված կոչերը, որոնք արվում են նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի, նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի, նախկին դասախոսներ Գագիկ Համբարյանի եւ Հովհաննես Խորիկյանի կողմից, ոչ այլ ինչ են, քան ձեր՝ ազատ քաղաքացու իրավունքի ոտնձգություն: Այս մասին հայտարարություն է տարածել Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը: «Սիրելի՛ ուսանողներ, Դուք եղել եք մասնակիցը մերօրյա թավշե հեղափոխության և ձեր քաղաքացիական անհնազանդությունը պսակվել է հաջողությամբ: Այս օրերի լոկալ, իրենց ախորժակը բավարարելուն միտված կոչերը, որոնք արվում են նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի, նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի, նախկին դասախոսներ Գագիկ Համբարյանի եւ Հովհաննես Խորիկյանի կողմից, ոչ այլ ինչ են, քան ձեր՝ ազատ քաղաքացու իրավունքի ոտնձգություն: Ընդամենը այս չորսը, ովքեր իբր թե խոսում են օրենքի հայրենիքից, իրավունքի Հայաստանից: Իրենց իրավունքները իրավական դաշտում հաստատելու փոխարեն լծվել են ձեզ թիրախ դարձնելու անբարո գործին՝ հուսալով, որ իրենց կհաջողվի սողոսկել բուհի պատերից ներս՝ վերականգնելու իրենց բաց թողած գումարահավաքը: Համոզված եմ, որ դուք տիրապետում եք ստեղծված իրավիճակին և ձեզ հնարավոր չէ շփոթեցնել՝ պաշտոնամոլությունը արդարության տեղ հրամցնելով: Համոզված եմ նաև, որ Անահիտ Ֆարմանյանի դասադուլի մասին սին հայտարարությունները վատ կրկնօրինակումն են իրական, հեղափոխական մեծ դասադուլի, որը դուք արդեն արել եք: Առավել քան համոզված եմ, որ վաղը և ընդհանրապես համալսարանում տիրելու է ուսումնական բնականոն տրամադրություն»,-ասված է ուսանողներին ուղղված կոչ-հայտարարության մեջ։ Նշենք, որ նախօրեին ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվել է նաև բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է:

Նմանատիպ նյութեր