3048 դիտում
14:16 08-05-2018
Արտակ Զաքարյանը հրաժարվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հայտնել է պաշտոնից հրաժարական տալու մասին, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Սիրելի հայրենակիցներ.
Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, որոշել եմ հրաժարական տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախ, որ իմ քաղաքական թիմը հանդես է գալու որպես ընդդիմություն, և երկրորդ կարծում եմ, որ ՊՆ ղեկավարությունը պետք է ձևավորվի նորընտիր վարչապետի թիմից:
Անցնող մեկ տարվա ընթացքում պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ պաշտպանական ոլորտում բազմաթիվ բարեփոխումների ու նորարարությունների սկիզբ է դրվել: Դրանցից յուրաքանչյուրն ուղղաված է ԶՈՒ արդիականացման և պետության պաշտպանական համակարգի ամրապնդման, զինծառայության նկատմամաբ գրավչության բարձրացմանը, ռեսուրսների արդյունավետ ու նպատակային կառավարմանը: Յուրաքանչյուր նախաձեռնությամբ՝ որպես գերնպատակ մենք հստակ գիտակցել ենք պետության պաշտպանունակության և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցում մեր անմիջական հանձնառությունը:
Հուսով եմ, որ ՊՆ նոր ղեկավարությունը կշարունակի արդեն իսկ սկսված ծավալուն բարեփոխումները՝ դրանք հասցնելով իրենց նպատակին: Ուրախ կլինեմ, որ նրանք կարողանան ավելին անել, քան մեզ հաջողվել էր կարճ ճամանակահատվածում:
Հարգարժան գեներալներ, սպաներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ,
Սիրելի զինվորներ,
Նախ ցանկանում եմ իմ խորին հարգանքն ու երախտիքը հայտնել Զեզ, Ձեր նվիրումի, Հայրենիքի առջև գիտակցված պարտքի, բարձր պրոֆեսիոնալիզմի ու նաև համատեղ իրականացրած դժվար, անտնրտունջ և պատվաբեր աշխատանքի համար:
Այս ժամանակահատվածում ես ճանաչեցի մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված բարձրաստիճան զինվորականների, ՊՆ կենտրոնական ապարատի և համակարգի քաղաքացիական ծառայողների, Հայաստանի ու Արցախի սահմաններն անառիկ պահող, իրենց գործին անմնացորդ նվիրված՝ զինվորական ստորաբաժանումների բազմաթիվ հրամանատարների:
Որպես քաղաքացի, պատրաստ եմ ցանկացած հարցում լինել Ձեր կողքին՝ իմ քաղաքական փորձը, գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնելով մեկ ընդհանուր նպատակի:
Ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել ՀՀ պաշտոնաթող Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին վստահության և աշխատանքային գործուներության ընթացքում պաշտպանության նախարարությանը ցուցաբերած համակողմանի աջակցության համար: Շնորհակալ եմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ համատեղ իրականացված արդյունավետ ու հետաքրքիր աշխատանքի համար:
Թող Աստված խաղաղ ու անվտանգ պահի մեր երկիրն ու ժողովրդին:
Շնորհավորում եմ Շուշիի փառապանծ հաղթանակի 26-րդ տարեդարձի առթիվ»,-ասված է գրառման մեջ:
Նմանատիպ նյութեր
9611 դիտում
12:55 18-05-2017
Արտակ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
4371 դիտում
21:00 15-06-2016
Հանդիպում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի եւ պաշտպանության նախարարի տեղակալի հետ
Այս բաժնից
3304 դիտում
15:08 09-10-2024
Ֆասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ում և DigiTec-ում ներկայացրել է իր թվային նորարարությունները
3394 դիտում
13:39 08-10-2024
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել