6 օտարերկրացիներ այս գիշեր փորձել են Ադրբեջանի կողմից անցնել Հայաստանի տարածք. ՀՀ ՊՆ
Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստան-Ադրբեջան սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են 6 օտարերկրա անձիք:
Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/arcrun]էջում [/url]գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հավելել է, որ ավելի մանրամասն կհայտնեն ավելի ուշ: