Oրինապահ հարկ վճարողներն ավելանում են. ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի ևս 4 ներկայացուցչի
Oրինապահ հարկ վճարողներիցանկըշարունակում է համալրվել: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկվճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 4 հարկվճարողի:
2018 թվականիտարեսկզբիցառայսօրօրինապահհարկվճարողիհավաստագրիստացմանդիմումԷներկայացրել53 հարկվճարող:
Նշված ժամանակահատվածում բավարարվել է 29 հարկ վճարողի դիմում (այդթվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում), մերժվել է 8 հարկ վճարողի դիմում, 19 հարկ վճարողի դիմում ուսումնասիրության ընթացքում է:
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի (www.taxservice.am) «Հարկայինտեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
[b]ՑԱՆԿ[/b]
Օրինապահ հարկ վճարողների
1. «ՄԵԴՊՐՈ» ՍՊԸ
2. «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ
3. «ՌՈՒԴԱՐՏ» ՍՊԸ
4. «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ
[b]
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]