Այս տարվա առաջին եռամսյակում ուղևորափոխադրումները 6,1%-ով նվազել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում ուղևորափոխադրումների ծավալները նվազել են: Ինչպես հայտնի է՝ դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը:
ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորափոխադրումները 6,1 տոկոսով նվազել են: Երկաթուղով ուղևորափոխադրումները նվազել են 5.7 տոկոսով, ավտոմոբիլայինը՝ 6.6 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաև տաքսիները, որոնց ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 13 տոկոսով:
Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է՝ ուղևորների նվազումը: Պաշտոնական ավալներով՝ ամեն տարի ՀՀ-ից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունն իր ազդեցությունն է ունեցել ուղևորափոխադրումների ծավալների վրա: Հավելենք, որ էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումները նույնպես նվազել են 4 տոկոսով: Խոսքը Երևանի մետրոյի մասին է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]