Մի շարք ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորախաղեր
                        Այսօր՝ մայիսի 3-ին, բանակի առանձին հրետանային բրիգադներից մեկի մի շարք ստորաբաժանումների մասնակցությամբ անց են կացվել  մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորախաղեր:
Զբաղեցնելով համապատասխան մարտակարգեր՝ վերջիններս կատարել են մարտավարական տարբեր առաջադրանքներ և գերազանց գնահատականներով խոցել պլանային ու ոչ պլանային բոլոր նշանակետերը:
Զորախաղերի ընթացքում առաջին անգամ կիրառվել են նաև որոշ տեխնիկական նորամուծություններ, որոնք էականորեն բարելավել են կրակային խնդիրների կատարման արդյունավետությունը:
 [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

