Բրազիլական Սան Պաուլույում հրդեհի հետևանքով 26 հարկանի շենք է փլուզվել. կա 1 զոհ, 3 անհետ կորած
Բրազիլական Սան Պաուլու քաղաքի կենտրոնում հրդեհի հետևանքով 26 հարկանի շենք է փլուզվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարային ճանաչված շենքում հրդեհի պահին եղել է, ըստ տարբեր աղբյուրների տվյալների՝ 50-ից 80 մարդ: Նրանց մեծ մասը հասցրել է տարհանվել:
Հրդեհի հետևանքով կա 1 զոհ, ևս 3-ը անհետ կորած են համարվում:
Հրդեհի վայրում աշխատում է 160 հրշեջ-փրկարար՝ 57 մարտական հաշվարկով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է շենքի 5-րդ հարկում՝ գազի բալոնի պատճառով: