Քենիայում 7 հարկանի շենք է փլուզվել. կա առնվազն 15 անհետ կորած
Քենիայի մայրաքաղք Նայրոբիում 7 հարկանի շենք է փլուզվել։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Քենիայի փրկարարական ծառայությանը։
Համաձայն տեղեկությունների՝ առնվազն 15 մարդ անհետ կորած է համարվում։ Տեղում աշխատում են մեծ թվով փրկարարներ ու բժիշկներ։
Քենիայում Կարմի խաչի վարչությունը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել Kware Pipeline Embakasi բնակելի թաղամասում։
Այլ մանրամասներ տեղի ունեցածի հայտնի չեն։