15186 դիտում
14:31 01-05-2018
Մենք պատրաստ ենք մեր ձայները անշահախնդիր տալ. Գ. Ծառուկյանը՝ ԱԺ-ում այսօրվա քվեարկության մասին. tert.am
Դուք բոլորդ տեսել եք, գիտեք, որ Ծառուկյանը տիրապետում է իրավիճակին, գիտի խնդիրները, դրանց լուծելու ձևերը, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/05/01/Tsarukyan/2675485]Tert.a[/url]m-ը։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն` անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից սկսած շարժմանը: Նա շեշտեց՝ իրենք կտրված չեն իրականությունից և միշտ շփվում են քաղաքացիների հետ, ինչի արդյունքում լավ տիրապետում են խնդիրներին:
«Մինչև մեր ներկայացրած 15 կետերը չընդունվեն, ոչ մի բան չի կարող լինի: Թե չէ դատարկ-դատարկ խոսալով` 7%, 10 % ասելով չի: Ամենակարևորը՝ մարդիկ դա իրանց մաշկի վրա, իրենց առօրյայի վրա պիտի զգան: Թե չէ ասելով, թվեր նկարելով չի. դրա համար էլ այս իրավիճակը ստեղծվեց»,- ընդգծեց նա:
Հարցին` ժամանակավոր կառավարության հետ համագործակցություն լինելո՞ւ է, Ծառուկյանը պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում, հանդիպել ենք Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել ենք, թե այս իրավիճակից դուրս գալու համար ինչ է պետք անել, քննարկել ենք կարճ:
Ինձ թվում է` հետագայում նորից կքննարկենք»,- նշեց հա ՝ հավելելով, թե իրենց «սազական» չէ պաշտոնների հարց քննարկելը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/05/01/Tsarukyan/2675485]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
979 դիտում
11:22 27-11-2024
Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան
1153 դիտում
11:02 27-11-2024
Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում
1381 դիտում
10:23 27-11-2024
7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ