211652_close_icon

Գագիկ Ծառուկյան. Մենք մի մարդու պես մեր ձայնը տալիս ենք ժողովրդի թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count79283 դիտում article-date 20:58 28-04-2018
Քիչ առաջ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու և սատարելու է Նիկոլ Փաշինյանին: «Շարժմանը շատ դրական եմ վերաբերվում, սա ոչ թե մեկ-երկու տարվա հարց էր, այլ ժողովրդի մեջ կուտակված հարց էր և ՀՀԿ-ի ոչ ճիշտ պահվածքն էր ժողովրդի հանդեպ: Ժողովուրդը ոտքի կանգնեց, երիտասարդությունը ոտքի կանգնեց: Փառք ու պատիվ մեր ժողովրդին ու երիտասարդներին, իրենք են հաղթել, իրենք պետք է որոշումը կայացնեն: «Մենք ամբողջ թիմով, մեկ մարդու պես ձայնը տալու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին: Մենք թեկնածու չենք առաջադրի», ասել է Գագիկ Ծառուկյանը: Անդրադառնալով տարածվող լուրերին, թե Ծառուկյանը կարող է առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, ԲՀԿ առաջնորդն ասել է. «Դա ՀՀԿ-ի աշխատանքն է, միշտ այն մարդկանց, որոնք հարգանք ունեն ժողովրդի մեջ, փչացնելու: Իրենց կեղտոտ աշխատանքն են կատարում: Նրանք վարկաբեկելու քայլեր են կատարում, դա հասկանալի է: Մենք դրան լուրջ չենք վերաբերում, նրանք ուզում են վարկաբեկեն, ցեխ շպրտեն ինձ ու իմ թիմակիցներին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր