4102 դիտում
23:18 07-11-2017
Քննարկվել է «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործունեությունը, նախանշվել են առաջիկա անելիքները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) խորհրդի նախագահ Սուրեն Կարայանն այսօր այցելել է ՈՒՎԿ-ի գրասենյակ՝ քննարկելու կազմակերպության կատարած աշխատանքները և առաջիկա անելիքները։
Նախարարին է ներկայացվել, որ վերջին մեկ տարվա ընթացքում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից ֆինանսավորվել են թվով 70 ներդրումային ծրագրեր` շուրջ 3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով և արտոնյալ պայմաններով։ Վարկերից 15-ը սուբսիդավորվել են պետության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության արդյունքում։
Քննարկման ժամանակ նշվել է, որ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակներում տրամադրվել է ընդհանուր թվով 105 գյուղատնտեսական տեխնիկա։
Սուրեն Կարայանը «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ղեկավարության հետ քննարկել է նաև կազմակերպության միջազգային համագործակցությունը։ Զեկուցվել է, որ Ռուսական արտահանման կենտրոնի (РЭЦ) և Վարկային կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, ինչը լավ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման համար:
Բանակցությունների արդյունքում Վնեշէկոնոմբանկի և «ՓՄՁ ներդրումներ»-ի միջև փոխգործակցության հուշագիր կնքելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Իսկ նախարարի՝ վերջերս Բելառուսի Հանրապետություն կատարած այցելության արդյունքում համագործակցություն է նախատեսվում նաև Բելառուսական զարգացման բանկի հետ։
Նախարարին ներկայացվել է նաև, որ Շանհայի համագործակցության կազմակերպության միջբանկային միավորմանն անդամակցելու նպատակով բանակցություններ են տարվել նշված կազմակերպության ընթացակարգերին համապատասխան։
Նախարար Սուրեն Կարայանը «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ –ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի և աշխատակազմի հետ քննարկել է կազմակերպության առաջիկա անելիքները և միջազգային համագործակցության շրջանակները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին