Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ:
Մայիսի 29-ին և հունիսի 4-ին մեր ընտրանին հանդիպելու է համապատասխանաբար Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները կայանալու են Ավստրիայում: