Կարեն Կարապետյանը պաշտոնից ազատել է տրանսպորտի փոխնախարարին՝ իր դիմումի համաձայն
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը պաշտոնից ազատել է տրանսպորտի փոխնախարարին։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝ Արման Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասվում է որոշման մեջ։