Քաղաքական գործընթացները անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ. բուհերի ռեկտորների խորհրդի հայտարարությունը
ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել քաղաքական գործընթացները անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ:
«Կոչով դիմում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը: Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջական մասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը ու բռնության հավանական գործադրումը: Միայն այսկերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: