11461 դիտում
10:11 21-04-2018
Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանը նախորդ տարի 34 հազար ԱՄՆ դոլարով «LEXUS GX 460» մակնիշի մեքենա է գնել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017թ. տարեկան հայտարարագրից:
Դրամական միջոցները նախորդ տարի հետևյալ պատկերն են ունեցել՝ տարեսկզբին հայտարարագրել է 63 հազար ԱՄՆ դոլար ու 6 միլիոն 300 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 29 հազար դոլար ու 10 միլիոն 800 հազար դրամ: Տարեկան եկամուտները գոյացել են աշխատավարձից ու կազմել 7 միլիոն 218 հազար դրամ:
Նիկոյանի կինը՝ Մադլենա Վիրաբյանը, հայտարարագրել է 9 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ, որոնք, ի դեպ, տարեսկզբին ավելի քիչ են եղել՝ 3 հազար դոլար միայն: Տարեկան եկամուտները ստացվել են 4 միլիոն 727 հազար դրամ շահաբաժնից, 1 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձից և 1600 դոլար գումարից, որը նշվել է որպես այլ եկամուտներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3460 դիտում
10:25 17-07-2015
Նիկոյանը համեստ աշխատավարձով անցած տարվա ընթացքում 45 մլն դրամով գնել է անհատական տուն. «Ժողովուրդ»
5286 դիտում
22:31 15-01-2016
Vossen-ը ներկայացրել է Lexus 460 F-Sport բացառիկ մոդելը. տեսանյութ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը