23218 դիտում
19:47 20-04-2018
Պնախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը
Այսօր՝ ապրիլի 20-ին, Երևանի Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. ՀՀ պաշտպանության նախարարը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, հանդիսանում է պետական պահպանության ենթակա անձ, ում տեղաշարժի արհեստական սահմանափակումներն անթույլատրելի են։
Ըստ այդմ՝ բացարձակ անընդունելի է, երբ պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենան արգելափակվում է անհայտ անձանց կողմից։
Նշված դեպքում, ապրիլի 20-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում ցուցարարները, որոնց մեջ նաև ակնհայտ սադրիչներ և անչափահասներ են եղել, ոչ միայն արգելափակել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ աշխատավայր վերադարձող ծառայողական ավտոմեքենան, այլև անտեսել են անվտանգության ծառայության աշխատակիցների՝ մեքենան ապաարգելափակելու վերաբերյալ քաղաքակիրթ հորդորները, հարվածներ հասցրել ուղեկցող ավտոմեքենային, իսկ դիմակավորված ցուցարարներից մեկը փորձել է բացել պաշտպանության նախարարի ավտոմեքենայի դուռը։
Ստեղծված իրադրությունում նախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը։
Պաշտպանության նախարարությունը, մտահոգություն հայտնելով տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, միաժամանակ հորդորում է չխոչընդոտել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովող կառույցի ավտոմեքենաների՝ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված տեղաշարժերը։ Դա էապես կարող է վտանգել ամեն օր մարտական խնդիր կատարող բանակի բնականոն կենսագործունեությունն ապահովող ենթակառուցվածքների անխափան աշխատանքը։
[b]ՀՀ պաշտպանության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
5890 դիտում
18:38 12-02-2018
Հրադադարի ռեժիմը մինչ օրս պահպանվում է զենքի ուժի շնորհիվ. Արցախի Պնախարարի հարցազրույցը. News.am
1114 դիտում
16:08 20-01-2023
Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
3895 դիտում
10:21 14-10-2014
Սուրիկ Խաչատրյանը ձեռնարկել է սեփական անվտանգությունն ապահովող աննախադեպ միջոցառումներ. Ժողովուրդ
Այս բաժնից
1933 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1435 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
814 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին