Սուրիկ Խաչատրյանը ձեռնարկել է սեփական անվտանգությունն ապահովող աննախադեպ միջոցառումներ. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանը, իր պաշտոնն ստանձնելուց հետո, ձեռնարկել է սեփական անվտանգությունն ապահովող աննախադեպ միջոցառումներ, մշտապես շրջագայում է շուրջ 15 թիկնապահների ուղեկցությամբ:
«Բացի այդ, որպես մարզպետ` նրա բոլոր այցելությունների ժամանակ ոստիկանությունը շրջափակում է համապատասխան տարածքը»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: