211652_close_icon
views-count5493 դիտում article-date 17:14 20-04-2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, կարեւորել միջխորհրդարանական կապերի առավել խորացումը: Նշվել է, որ երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերը բավականին ակտիվ համագործակցում են, մշակվել է աշխատանքային պլան: Քննարկվել են միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքին վերաբերող հարցեր. կարեւորվել է երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցելը:

Նմանատիպ նյութեր