2519 դիտում
17:48 06-07-2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:
Ողջունելով հյուրին՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության խորացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: ՀՀ ԱԺ փոխնախագահը հայ-բրիտանական միջպետական կապերի զարգացման եւ ընդլայնման համատեքստում արժեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:
Այդ համատեքստում Արփինե Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարել խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ շփումների ակտիվացումն ու փորձի փոխանակումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Միացյալ Թագավորության դեսպանության հետ առկա նպաստավոր համագործակցությանը: Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձել հատկապես ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի արդյունավետությանը:
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Նմանատիպ նյութեր
5556 դիտում
17:14 20-04-2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
3811 դիտում
14:11 10-07-2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
2879 դիտում
18:35 26-10-2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
904 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը