26476 դիտում
23:20 12-04-2018
Աշխարհը՝ հանգուցալուծման սպասելիս. ԱՄՆ-ն և դաշնակիցները պատրաստվում են պատասխանել քիմիական զենքի կիրառմանը Սիրիայում
Աշխարհը սպասում է ԱՄՆ և նրա դաշնակիցների պատասխանին Սիրիայում ապրիլի 7-ին տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ ենթադրաբար քիմիական զենքի կիրառմամբ հերթական գրոհն է եղել: Դրա զոհն են դարձել ապստամբների կողմից վերահսկվող Դումա քաղաքի խաղաղ բնակիչները: Այս մասին հայտնում է [url=https://jam-news.net/?p=96444&lang=hy]JamNews[/url]-ը:
Ըստ տարբեր գնահատականների՝ 45-70 մարդ է զոհվել: ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ այդ գրոհների թիկունքում Բաշար Ասադի զորքերն են, և ռազմական պատասխան է պատրաստում սիրիական կառավարության գործողություններին:
Ապրիլի 11-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները պատրաստվում են հրթիռային հարված հասցնել Սիրիայում: Թրամփն ունի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը, հաղորդում է Բի-Բի-Սին:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտարարել է, որ Ռուսաստանը նույնպիսի պատասխանատվություն է կրում քիմիական գրոհի համար, ինչպես և Սիրիան: Նա ընդգծել է նաև, որ ԱՄՆ կառավարությունը կատարվածին պատասխան տալու մի քանի տարբերակ է դիտարկում:
Ավելի վաղ The New York Times թերթը գրում էր, որ Սպիտակ տանը դիտարկվում է Սիրիային ավելի հզոր հարված հասցնելու հնարավորությունը, քան նախորդ տարի էր, երբ Ամերիկան ի պատասխան քիմիական գրոհին 54 հրթիռ արձակեց սիրիական ռազմական օբյեկտների ուղղությամբ:
ԱՄՆ-ն չի բացառում նաև Սիրիայում ռուսական թիրախներին, ըստ անհրաժեշտության, հարվածելու հավանականությունն, ընդգծել է Սանդերսը:
Նմանատիպ նյութեր
2570 դիտում
22:58 25-09-2022
ԱՄՆ-ն խստորեն կպատասխանի ՌԴ-ի կողմից հնարավոր միջուկային զենքի կիրառմանը. Սալիվան
2244 դիտում
16:27 29-04-2016
Դոնալդ Թրամփը կողմ է ահաբեկիչների դեմ միջուկային զենքի կիրառմանը
989 դիտում
16:51 17-02-2014
ԵՄ֊ը Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համար 12 մլն եվրո կհատկացնի
Այս բաժնից
430 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN