Սևանա լճից կիրականացվի 170 մլն խմ ջրառ ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մեղմելու համար
Կառավարությունն ընդունել է «Ոռոգման նպատակով 2018 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշում՝ ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մեղմելու նպատակով:
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ որոշմամբ նախատեսվում է 2018թ. ոռոգման շրջանում Սևանա լճից ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170 մլն խմ:
Հիմնավորման համաձայն՝ մարտի 5-ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 39 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը գետի հունով բաց թողնվող ջրի ծավալը՝ 482 մլն խմ: Դեֆիցիտը կազմում է 283,5 մլն խմ: