11658 դիտում
10:24 12-04-2018
Ռուբլին արժեզրկվում է. ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի վրա. «Ամերիկայի ձայն»
Ամերիկյան նոր պատժամիջոցների արդյունքում ռուսական ռուբլին արժեզրկվեց դոլարի նկատմամբ: ՌԴ Կենտրոնական բանկը մինչդեռ արձանագրեց, որ երկրի ֆինանսական համակարգին ոչինչ չի սպառնում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4342980.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
«Կենտրոնական բանկն ունի մի շարք գործիքներ, որոնցով կարող է հակազդել անկայունությանը տարբեր իրավիճակներում: Սակայն կարծում ենք, որ այս պահին չկան որևէ ռիսկեր և չկա անհրաժեշտություն համակարգային միջոցների կիրառման»,- ասում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:
Ռուսաստանցի ֆինանսական փորձագետները ևս կարծում են, որ չկա պատճառ խուճապի համար, սակայն իրավիճակը կարող է փոխվել:
«Իրավիճակը կարող է կայունանալ, երբ վերջնականապես պարզ դառնան ԱՄՆ-ի իշխանությունների գործողությունները պատժամիջոցների հարցում: Հուսանք դրանք չեն ուժեղանա, սակայն մոտ օրերս իրավիճակը կմնա անկայուն»,- նշում է տնտեսական վերլուծաբան Օլեգ Կուզմինը:
Այս պահի դրությամբ պատժամիջոցներն ազդել են միայն ամերիկյան շուկայի հետ առնչվող ընկերությունների վրա, սակայն իրավիճակը կարող է փոխվել:
«Մտահոգիչն այն է, որ ռուսական բիզնեսը դառնում է վանիչ արևմտյան գործընկերների համար, և հավանական է, որ նման բացասական համբավ ունեցող ընկերությունների ցանկը գնալով ավելի կաճի»,- նշում է Սերգեյ Խասանովը Open Broker ընկերությունից:
Փորձագետի կարծիքով նման զարգացումները կունենան նաև կարճաժամկետ ազդեցություն: Նա նաև պնդում է, որ արտարժույթի արժեզրկումը կապված է նախկինում եղած տնտեսական զարգացումների հետ և ամերիկյան պատժամիջոցներն առաջնային խնդիրը չեն:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնք ընդգրկել են ռուսաստանցի 24 գործիչների: Նրանցից 7-ը սերտորեն կապված են նախագահ Պուտինի հետ:
Նմանատիպ նյութեր
5164 դիտում
23:26 24-08-2015
Ռուսական ռուբլին արժեզրկվում է
2625 դիտում
09:37 27-07-2019
ԱՄՆ-Իրան հակամարտության ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»