3158 դիտում
15:02 11-04-2018
ՀՔԱՎ. Անհայտ կորածի մոր կենսաթոշակը դադարեցվել է սահմանված կարգի խախտմամբ. վերաքննիչ վարչական դատարանի որոշումը
2018 թ. ապրիլի 10-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու մասին ՀՀ վարչական դատարանի վճռի դեմ ՀՀ ՊՆ բողոքը:
ՀՀ Վարչական դատարանը վճիռը կայացրել էր 2017 թ. ապրիլի 10-ին՝ Ս. Սարգսյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի հայցի հիման վրա:
Վարչական դատարանը անվավեր էր ճանաչել Ս. Սարգսյանի՝ կերակրողին կորցնելու հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ՀՀ ՊՆ որոշումը, ոչ իրավաչափ էր ճանաչել Ս. Սարգսյանի կենսաթոշակին վերաբերող փաստաթղթերը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը չփոխանցելու գործողությունները և պարտավորեցրել էր ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ փոխանցել դրանք:
Նմանատիպ նյութեր
3155 դիտում
23:28 29-06-2020
ՀՔԱՎ. 20 տարի է, Հայաստանը նշում է Անհայտ կորածի օրը, բայց չունի օրենք «Անհայտ կորածի մասին»
Այս բաժնից
664 դիտում
14:56 23-01-2025
2 արջ վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)
742 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան