211652_close_icon
views-count2089 դիտում article-date 20:30 05-04-2018

Դրամաշնորհներ՝ քաղհասարակության կազմակերպությունների կոալիցիաների համար

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հայտարարվում է քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող դրամաշնորհների առաջին փուլի մեկնարկը: Ծրագրի դրամաշնորհային փուլի նպատակը ծրագրի թիրախային 9 ոլորտում ՔՀԿ-ների կոալիցիաներ (ցանցեր) ստեղծելն է կամ օժանդակել արդեն գործողներին՝ ապահովելով դրանց ազդեցության մեծացումը հանրային քաղաքականությունների մշակման, ջատագովման և այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովման հարցերում։ Թիրախային 9 ոլորտներն են՝ արդարադատություն (1), մարդու իրավունքներ (2), հանրային ֆինանսների կառավարում (3), բիզնես (4), կրթություն (5), սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում (6), գյուղատնտեսություն (7), տնտեսություն (8), Էներգետիկա (9): Դրամաշնորհ ստանալու հայտ կարող են ներկայացնել առնվազն չորս ՔՀԿ-ից բաղկացած կոնսորցիումները` ինչպես նոր կոալիցիաներ (ցանցեր) ստեղծելու, այնպես էլ գործող կոալիցիաների (ցանցերի) միջոցով։ Կոնսորցիումի անդամ ՔՀԿ-ները պետք է լինեն ոչ առևտրային ու ոչ պետական կազմակերպություն և ունենան պետական գրանցում։ Կոնսորցիումի անդամ ՔՀԿ-ներից առնվազն մեկը պետք է ավարտած լինի ծրագրի շրջանակում Հայաստանում Ամերիկյան համալսարանի կողմից ՔՀԿ-ների կարողությունների զարգացման համար կազմակերպված հավաստագրային ծրագիրը։ Այս փուլում ծրագիրը կօժանդակի մինչև 9 ՔՀԿ-ների կոնսորցիումի` վերոնշյալ թիրախային ոլորտներից յուրաքանչյուրում ծրագրի իրականացման համար տրամադրելով 1 ենթադրամաշնորհ՝ 25 000 000 ՀՀ դրամի չափով: Նախատեսվում է նաև երկրորդ փուլով դրամաշնորհների տրամադրում, որի մեկնարկը կլինի առաջին փուլի իրականացման 6-րդ ամսում։ Այս փուլը ոչ մրցութային է և դրամաշնորհները (մինչև 8,5 միլիոն դրամ) տրամադրվելու են առաջին փուլում հաղթող ճանաչված այն ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին), որոնց կողմից իրականացվող ծրագրերը կգնահատվեն արդյունավետ: Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում հայտարարվել է քաղհասարակության կազմակերպությունների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող դրամաշնորհների առաջին փուլի մեկնարկը

Նմանատիպ նյութեր