Արմեն Սարգսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է դեսպանի պաշտոնից
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ա. Սարգսյանը մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում: Նա ՀՀ Նախագահի պաշտոնը պաշտոնապես կստանձնի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: