Նահապետ Գևորգյանի բացակաները չեն դնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի 105-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից կամ հրավիրած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանի կողմից տեղեկանք է ներկայացվել, թե 2017 թվականի դեկտեմբեր, 2018 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում հանձնաժողովի անդամների բացակայություններ չեն եղել: Սա իսկապես տարակուսելի է հատկապես հանձնաժողովի անդամների ցանկը նայելու պարագայում: Այս հանձնաժողովի անդամ է Նահապետ Գևորգյանը, ով հանձնաժողովի նիստերի չի ներկայանում:
Սակայն, ինչպես պարզվում է, նրա բացակայությունները մշտապես հարգելի են համարվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]