Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն իր սուպերգոլով նոկաուտի ենթարկեց «Յուվենտուսին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ պարտվեց Մադրիդի «Ռեալին»՝ 0:3:
Սա այն դեպքն է, երբ երկար-բարակ գրելն անիմաստ է: Հաշիվն ինքնին ամեն ինչ ասում է: Դա պետք էր տեսնել:
Ընդամենը մեկ նախադասությամբ պատմենք. Ռոնալդուն դուբլ է ձևակերպում, Ռոնալդուն դառնում է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, 10 խաղ անընդմեջ գոլի հեղինակ է դառնում, Ռոնալդուն դառնում է ֆանտաստիկ գոլի հեղինակ, Զիդանը զարմանքից քար է կտրում, «Յուվենտուսի» մարզադաշտը հոտնկայս ծափահարում է Ռոնալդուին: Կարելի է անվերջ նայել Ռոնալդուի գոլն ու հաճույք ստանալ:
Պատասխան խաղը Մադրիդում արդեն ձևական բնույթ կկրի. «Յուվենտուսը» նոկաուտի ենթարկվեց:
[b]Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում
[/b]
«Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:3
Կրիշտիանու Ռոնալդու, 3, 64, Մարսելո, 72