Սուրբ Զատկի տոնական միջոցառումներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում
Սուրբ Զատկի տոնի առթիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների եկեղեցիների բակերում, զբոսայգիներում, ինչպես նաև բակային տարածքներում կազմակերպվել են հետաքրքիր տոնական միջոցառումներ:
Զատկական տոնախմբություններն ուղեկցվել են ազգագրական ու ժողովրդական երգ ու պարով, բազմատեսակ ցուցադրություններով և տոնի խորհրդանիշ ձվակռվով: Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար կազմակերպվել են նաև հյուրասիրություններ՝ ներկված հավկիթներով և տոնի ավանդական կերակուրներով: