4779 դիտում
09:19 31-03-2018
ԱԺ պատգամավորների ԱՄՆ կատարած պատմական այցի համար պետբյուջեից հատկացվել է 6 մլն դրամ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի սկզբին Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի հայ պատգամավորներն աշխատանքային այցով մեկնեցին ԱՄՆ-ն: Այցը որակվեց պատմական: Աշխատանքային խումբը գլխավորում էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հավհաննիսյանը, իսկ պատվիրակության կազմում էին՝ ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Խոջայանը:
Նրանք մարտի 5-9-ը ներառյալ Վաշինգտոնում են եղել, իսկ մարտի 10-11-ին Նյու Յորքում:
Պատգամավորների ԱՄՆ կատարած այցի ծախսերը պարզելու համար ՀԺ-ն դիմել էր ԱԺ աշխատակազմին, որտեղից տեղեկացրել էին, որ այն կարգավորվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2335-Ն որոշմամբ: Այդ որոշման մեջ նշված չափանիշները ի մի բերելով, պարզվում է, որ մարտի 5-12-ը ԱՄՆ կատարած պատմական այցի համար ընդհանուր առմամբ, միայն պատգամավորների քնելու և սնվելու համար պետական բյուջեից հատկացվել է 12 հազար 602 դոլար կամ 6 մլն դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5372 դիտում
09:49 03-03-2018
ԱՆ ՔԿՎ-ին պետբյուջեից 40 մլն դրամ է հատկացվել՝ կոյուղագծի նորոգման համար, բայց վերադարձվել է բյուջե. «Ժողովուրդ»
1438 դիտում
09:18 16-09-2014
Է. Նալբանդյանի՝ Թուրքիա կատարելիք այցի համար ՀՀ պետբյուջեից 3 մլն 667 հազար ՀՀ դրամ է ծախսվել. Ժողովուրդ
5253 դիտում
10:20 20-12-2017
Ամանորյա ծախսերի համար Երևանի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1318 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1123 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1561 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է