ՄԱԿ-ում տարածվել է սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԺ հայտարարությունը
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) մարտի 9-ին որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է ԱՀ Ազգային ժողովի հայտարարությունը՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ։
Այս մասին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ [url=https://digitallibrary.un.org/record/1478118/files/A_72_780%26S_2018_200-EN.pdf]հղումով[/url]։
Մարտի 2-ին հայտարարությունը տարածվել էր նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում։