slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՔԾ. կաշառքով վարորդական իրավունքի վկայական են տրամադրել. հարուցվել է քրեական գործ
211652_close_icon

ՀՔԾ. կաշառքով վարորդական իրավունքի վկայական են տրամադրել. հարուցվել է քրեական գործ

views-count6138 դիտում article-date 16:59 29-03-2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ և 313-րդ հոդվածների 1-ին մասերով: Այսպես, Կոտայքի մարզի բնակիչ Ս. Ա.-ն վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է Աբովյանի տեխնիկական դպրոցի գործնական վարման վարպետ Ա. Գ.-ին, ով առաջարկել է իր միջոցով ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքում կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Ս. Ա.-ն այդ մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Ս. Ա.-ն 08.02.2018թ.-ին կաշառքի գումարը տվել է գործնական վարման վարպետ Ա. Գ.-ին, ով հավաստիացրել է, որ այն փոխանցելու է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց, իսկ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար օրենքով նախատեսված քննությունները կրելու են ձևական բնույթ: Այնուհետև Ս. Ա.-ն մասնակցել է ոստիկանության վերը նշված բաժանմունքում անցկացվող տեսական և գործնական քննություններին, որոնց ընթացքում թեպետ ճիշտ չի պատասխանել հարցաշարում ընդգրկված հարցերին, իսկ գործնական վարման առաջադրանքներն էլ սխալ է կատարել, այդուհանդերձ, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի ոստիկանների կողմից գնահատվել է դրական: Արդյունքում` վարորդական հմտություններին չտիրապետող Ս. Ա.-ն ստացել է «B» կարգի վարորդական իրավունքի վկայական: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր