211652_close_icon
views-count168155 դիտում article-date 20:18 26-03-2018

Ծեծկռտուք, կրակոցներ Երևանում. դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանության քրեական բաժնի պետն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ոստիկանները Չարենցի փողոցի թիվ 167 տան մոտ հայտնաբերել են կրակված պարկուճ: Այս պահին ոստիկանության օպերատիվ խմբերը պարզում են՝ արդյոք կրակոցի արդյունքում հիվանդանոցներում վիրավորներ կան թե ոչ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և վիճաբանության մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: *** [color=#CC0000][b]27.03.2018[/b] 10։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ ոստիկանները պարզել են, որ այդ պահին խցանման մեջ կայանված Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Կարեն Մարգարյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենային են մոտեցել անհայտ անձինք, ովքեր ձեռքերով հարվածել են Կ. Մարգարյանի ուղևորին, որից հետո նրանցից մեկը իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել և այնուհետև նստել սպիտակ գույնի Toyota մակնիշի ավտոմեքենա և դիմել փախուստի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են ավտոմեքենայի համարանիշները, որը ռուսական է և այն հաշվառված է Երևան քաղաքի Զաքարիա-Քանաքեռցու փողոցի բնակիչ՝ 34-ամյա Արման Սևանյանի անվամբ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ա. Սևանյանին և նրա հետ եղած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդ Կ. Մարգարյանը որպես վաճառող աշխատում է «Հնաոճ» կահույքի սրահում։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր