3517 դիտում
12:40 24-03-2018
Հայաստանում սպասում են ԱՄՆ արտոնությունների GSP համակարգի երկարաձգմանը
Հայաստանյան ապրանքների արտահանումն ԱՄՆ արտոնյալ ռեժիմով կրկին հնարավոր կդառնա Կոնգրեսի կողմից Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) երկարաձգումից հետո, որոշումը նախատեսվում է ընդունել առաջիկայում:
Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/927484/hayastanum-spasum-en-amn-artonutyunneri-gsp-hamakargi.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ում գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի երկրորդ նիստին:
Նրա խոսքով` նշյալ ծրագրի երկարաձգումից հետո լրացուցիչ ծախսեր կատարած տնտեսվարողները կփոխհատուցվեն:
«ԱՄՆ GSP համակարգն այս փուլում չի գործում բոլոր երկրների համար: Կոնգրեսը պետք է այն երկարացնելու մասին որոշում ընդունի առաջիկայում: Իսկ այս ընթացքում այն ընկերությունները, որ ներմուծում են իրականացրել ու վճարել են ավելի բարձր մաքսատուրք, քան նախատեսված էր GSP-ի շրջանակներում, արդեն ԱՄՆ կոնգրեսի որոշման դեպքում հետ կստանան իրենց գումարները»,-նշեց պաշտոնյան` հավելելով, որ լիահույս են` համակարգը կշարունակի գործել և արտահանողները խնդիրներ չեն ունենա:
Անդրադառնալով ԱՄՆ ալյումինե փայլաթիթեղ ներկրելիս ավելացված 10 տոկոս մաքսատուրքի խնդրին` Հովհաննես Ազիզյանը նշեց, որ այս հարցում ևս կարգավորման որոշակի մեխանիզմներ են գործում:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/927484/hayastanum-spasum-en-amn-artonutyunneri-gsp-hamakargi.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2482 դիտում
15:23 22-06-2017
Փհենյանն արձագանքել է ԱՄՆ-ի պատժամիջոցների երկարաձգմանը՝ Թրամփին անվանելով «հոգեկան հիվանդ»
988 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը
15911 դիտում
09:53 06-07-2019
Մեքենաների ներմուծման վերաբերյալ ՀՀ-ի արտոնության երկարաձգմանը դեմ են ՌԴ-ն և Ղազախստանը․ «Ժամանակ»
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
862 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ