slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3955 դիտում article-date 14:37 22-03-2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-իտալական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի և ավանդի համար՝ ընդգծելով հատկապես մշակութային համագործակցությունն աշխուժացնելու ուղղությամբ Ջովաննի Ռիչուլիի դերակատարությունը, որը դրսևորվել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ծրագրերին նրա գործուն աջակցությամբ: Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան, որի արդյունքում աճել են առևտրաշրջանառության ծավալները, ավելացել են Հայաստանում իտալական ներդրումները: Նախագահ Սարգսյանը Ջովաննի Ռիչուլիին մաղթել է հաջողություններ և հույս հայտնել, որ նա մշտապես ջերմությամբ կհիշի Հայաստանում անցկացրած տարիներն ու երկրից կհեռանա վառ տպավորություններով և կատարած պարտքի զգացումով: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իտալիայի հետ հարաբերությունները խորացնելու գործում և հույս է հայտնել, որ Հայաստանում Իտալիայի նոր դեսպանը նույն ջանասիրությամբ կշարունակի զարգացնել երկկողմ կապերը: Դեսպան Ռիչուլին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, թե ուրախ է, որ որպես դեսպան իր վերջին առաքելությունը կատարել է հենց Հայաստանում՝ հնամենի պատմություն և մշակույթ ունեցող մի ժողովրդի երիտասարդ պետությունում: Նա վստահեցրել է, որ ապագայում անպայման կվերադառնա Հայաստան: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Իտալիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների և ներուժի շուրջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր