Հարկադիր ծառայությունը ներկայացրել է մարտ ամսվա վիճակագրական տվյալները
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 12-ից 17-ը Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 3292 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 562 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 19 բողոքի:
2018 թվականի մարտի 12-ից 17-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2080 քաղաքացի: