5932 դիտում
13:02 18-03-2018
Երևանում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցությունը շատ ակտիվ է. ՌԴ դեսպանատան առջև առավոտյան մեծ հերթ է գոյացել
Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների համար Երևանում ՌԴ դեսպանատանը բացված ընտրական տեղամասում քվեարկությունն ընթանում է շատ ակտիվ: Դեսպանատան առջև ժամը 10:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել ցանկացողների մեծ հերթ է գոյացել, հայտնում է [url=http://haydzayn.am/p/60544]Hay Dzayn[/url]-ը:
Ընտրության են գալիս ինչպես ՀՀ-ում բնակվող ռուսաներ, այդ թվում` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, զինծառայողներ, այնպես էլ ռուս զբոսաշրջիկներ, որոնց այցը Հայաստան համընկել է քվեարկության օրվա հետ: Քվեարկության մասնակիցների թվում նաև ՌԴ քաղաքացի հայեր են, ովքեր անգամ հեռու բնակավայրերից` Սյունիքի, Վայոց ձորի մարզերից եկել էին` օգտագործելու ձայնի իրենց իրավունքը:
ՌԴ դեսպանատանը բացված թիվ 8026 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ, դեսպանության խորհրդական Պյոտոր Շուկինը լրագրողներին տեղեկացրեց, որ ժամը 10:45-ի դրությամբ քվեարկել է 370 մարդ: Համեմատության համար նա նշեց, որ Պետդումայի նախորդ ընտրություններին նույն տեղամասում ողջ օրվա ընթացքում քվեարկել է 1100 մարդ:
«Սկսել ենք շատ առույգ, տրամադրությունը շատ լավ է, կարելի է ասել, որ նախորդ ընտրություններին մասնակցածների թվի մեկ երրորդն արդեն եկել է քվեարկության: Փորձ ենք անում առաջ շարժվել առանց աժիոտաժի, առավելագույն ջանքեր ենք ներդնում, որ մեր ընտրողների համար գործընթացը հնարավորինս հեշտ կազմակերպվի»,-«Արմենպրես»-ի հադորդմամբ՝ նշեց հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով` արտասահմանում ընտրական տեղամասի աշխատանքի առանձնահատկությունն այն է, որ նախապես գրանցված ցուցակներ չկան: «ՌԴ անձնագրերով անձինք մոտենում են, ցանկություն հայտնում քվեարկելու, և մենք հենց այստեղ գրանցում ենք նրանց ու տալիս այդ հնարավորությունը: Մենք հրավիրում ենք մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր այս պահին Հայաստանում են` գործնական այցով, տուրիզմի նպատակով, ովքեր ունեն փաստաթուղթ` գալ ու քվեարկել»,- ասաց նա` տեղեկացնելով, որ Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում բացված տեղամասում ևս մասնակցությունն ակտիվ է ու հանգիստ: Այս պահի դրությամբ որևէ խախտում կամ բողոք չի գրանցվել:
Ինչ վերաբերում է զինծառայողների նախապես քվեարկությանը, թիվ 8026 հանձնաժողովի նախագահը նշեց, որ արտագնա վաղաժամ քվեարկություն անցկացվել է մարտի 3-ին Մեղրիում, մասնակցել է 126 մարդ՝ ռուս զինծառայողներ և նրանց ընտանիքները:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/03/18/1091662/]Հիշեցնենք,[/url] որ Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցելու համար ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 8 թեկնածու` ՌԴ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Պավել Գրուդինին Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկի (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Սերգեյ Բաբուրին (Ռուսական համազգային միություն), Մաքսիմ Սուրայկին (Ռուսաստանի կոմունիստներ), Գրիգորի Յավլինսկի («Յաբլոկո» կուսակցություն), Քսենիա Սոբչակ («Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցություն) և Բորիս Տիտով (Աճի կուսակցություն):
Նմանատիպ նյութեր
7365 դիտում
16:21 07-07-2019
Երևան-Գյումրի գնացք մտնելիս հերթ է գոյացել, եղել է հրմշտոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իզաբելլա Աբգարյան
5442 դիտում
22:43 24-09-2022
ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելուց հետո «Վերին Լարս» անցակետում 2300 մեքենայից բաղկացած հերթ է գոյացել
Այս բաժնից
1495 դիտում
19:03 24-12-2024
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ
607 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
883 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել