4035 դիտում
14:47 17-03-2018
Բակո Սահակյանը Վաշինգտոնում ՌԱԿ գերագույն խորհրդի անդամների հետ քննարկել է ԱՄՆ-Արցախ կապերը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի անդամների հետ:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարման, համազգային կարեւորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարթություններում` հավելելով, որ Արցախը շահագրգռված է հետեւողականորեն շարունակելու եւ խորացնելու այս փոխգործակցությունը:
Նմանատիպ նյութեր
3310 դիտում
11:34 01-09-2017
Բակո Սահակյանը կանադացի հասարակական-քաղաքական գործիչների հետ քննարկել է Կանադա-Արցախ կապերը
3631 դիտում
14:17 15-11-2018
Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ
2945 դիտում
15:27 12-04-2017
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ
Այս բաժնից
943 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
937 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո
1114 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել